НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
«Ասելու էիք՝ ոչ, ես էլ ձեր տեղը լինեի ասելու էի՝ ոչ»․ Նիկոլ Փաշինյան

«Տարածքների հանձնման թեման եղել է միակ կոնկրետ և առարկայական թեման, որն այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն, ըստ էության, կարծրացած իրողություն է եղել բանակցային պատմության մեջ։
«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ես գալիս էի և ասում՝ ժողովո՛ւրդ ջան, սա է մեր ընտրությունը։ Իհարկե, ասելու էիք՝ ոչ, ես էլ ձեր տեղը լինեի ասելու էի՝ ոչ, և արդյունքում ունենալու էինք նույն բանը։ Ընդ որում՝ եթե պատերազմն ավելի շուտ լիներ, արդյունքներն ավելի վատ կլինեին»,- ասաց վարչապետը։