ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պուտինն ու Ալիևը Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը չեն քննարկել. Պեսկով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պուտինն ու Ալիևը Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը չեն քննարկել. Պեսկով



Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ նախագահներ Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը: Այս մասին հայտնում է  RIA Novosti-ն:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսակցություն չի եղել: Այս թեման երբեք չի քննարկվել: Փոխգործակցության համատեղ կենտրոնը կլինի Ադրբեջանի տարածքում, ոչ թե Ղարաբաղում: Մենք խոսում ենք դիտարկման կենտրոնի մասին՛՛:
Պեսկովն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակած ձայնագրությունը, որը վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցին: Ալիևը նշում է Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության համատեղ խաղաղապահ առաքելության մասին:
Նշվում է, որ դիտարկման 16 կետ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի երկու կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Новые фильмы

Новые Мультфильмы