ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ինչո՞ւ ենք պարտավորված եղել զինադադար կնքել. Արայիկ Հարությունյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ինչո՞ւ ենք պարտավորված եղել զինադադար կնքել. Արայիկ Հարությունյան



Ինչո՞ւ ենք պարտավորված եղել զինադադար կնքել, որովհետև զինվորները մեր շրջափակման վտանգի տակ էին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, իր տեսաուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում: Ո՞ւր էին կամավորականները, ուր էին մնացած աշխարհազորը, ուր էին մեր սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր դավաճան են փնտրում: Չկային Ստեփանակերտը պահողներ, մի քանի տասնյակ կամ 1-2 հարյուր հոգի: 6 հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պետք է դիմակայեինք: Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջփակում էին մեր ամբողջ զորքը՝ 18-20 տարեկաններին, որոնք գտնվում էին Մարտունիում,Կարմիր Շուկայում:
Հարցրեք զինվորականների՝ն ո՞վ է իրենց դավաճանել: Դավաճանել ենք ազգովի: Օգնություն ցուցաբերել են, գոհ ենք բոլորից: Դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 7-8 պետության դեմ:
Այո, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները: Խոնարհվում եմ զոհվածների առջև, խոնարհվում եմ այդ տղաների առջև, որոնք մինչև հիմա էլ պահում են առաջնագիծը: Երկրի նախագահի տեղը առաջնագիծը չէ, Հադրութ քաղաքը չէ, երբ 1500 հոգի փախչում էր Հադրութից ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առջև: Գնացել աղաչել, պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբավորումը, որպեսզի հեշտ լինի:
Ես ստիպված եմ սա ասում, որովհետև արդեն պառակտում ենք, մեղավորներ ենք փնտրում: Մեղավոր ենք բոլորս: Զորքը բանակին թողել է մենակ. Նյութական մատակարարումը բավարար չէ: Պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ, վիրավոր ես ունենում, գոնե այդքան պետք է համալրես: Յուրաքանչյուր օր 100 զոհ ու վիրավոր էինք տալիս, ինչքա՞ն էինք համալրում: Այսօր ինչքան դիակներ ունենք առաջնագծում մեր երեխաների, մեր բալիկների, որովհետեւ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության: Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, որովհետեւ այո, դրա կարիքը կար, զորքը աջակցության կարիք ունի: իսկ վերջին օրը Ստեփանակերտում 1-2 հարյուր պաշտպանող ունեինք, իսկ սահմանը շատ մեծ:
Այո, մենք ժամանակին տարհանել էինք Ստեփանակերտը, որ քաղաքացիական զոհեր չլինեն: Ինձ ասում էին՝ ինչու եք տարհանել, որպեսզի հքաղաքացիական զոհերի թիվը հազարավոր չլինի: Ասում են՝ զորքը դրանից խուճապի է մատնվել: Ոչ մի կռվող տղա դրանից խուճապի չի մատնվի, ընդհակառակը, ողջունում էին, որ ամեն մի արկից զոհ չի լինելու խաղաղ բնակչության մեջ: Հիմա այդ նույն տարհնված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում: Դավաճաններ են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, թաքնվել Երեւանում, մ նկուղից մեկն էին գնում, որ հանկարծ չգնան առաջնագիծ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
«Կրկնում եմ, Ստեփանակերտը հանձնում էինք րոպեների ընթացքում: Ով ասի ոչ, կհարցնեք, թե որտեղ էր այդ օրը: Քյոսլարի դիրքը բաց էր, Շոշ գյուղի առաջը մարդ չկար»,-ընդգծեց նա:

Новые фильмы

Новые Мультфильмы