ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Սելֆի անելով խաբել եք ազգին, թե առաջնագծում եք». ԱՀ նախագահ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Սելֆի անելով խաբել եք ազգին, թե առաջնագծում եք». ԱՀ նախագահ



«Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել։ Միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա շեշտել է՝ այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, «հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը»։
«Նկարվելը չեմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը, որեւէ մեկն իրեն չվերագրի։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում»,- ասել է նա:

Новые фильмы

Новые Мультфильмы