ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Որոշ գերիների փոխանակում է եղել. իմքայլական պատգամավոր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Որոշ գերիների փոխանակում է եղել. իմքայլական պատգամավոր


Այս փուլում քաղաքական բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետև որքան էլ կատարվածը բոլորիս համար ծանր լինի, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ կան այլ նպատակներ ու շահեր հետապնդողներ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
«Բնականաբար, օրվա իշխանությունը կրում է գործընթացների նկատմամբ ողջ պատասխանատվությունը», - ավելացրեց նա:
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ իշխանական պատգամավորը հավաստիացրեց, որ այս պահին էլ այդ ուղղությամբ գործընթացներ գնում են:
«Նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկությունների սպասում ենք նոյեմբերի 30-ին: Նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, բայց ես այդ իրավասու մարմինը չեմ, որ թվեր հայտնեմ», - ասաց Բաղդասարյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы