ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան


Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հարցին, թե պաշտպանական 9-րդ շրջանի ի՞նչ ձախողումների մասին է խոսում Փաշինյանը, Հակոբյանն արձագանքեց. «Դա առանձին վերլուծության թեմա է, այսօր չեմ խոսի այդ մասին»։
Արդյոք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարոյական աջակցության կարիքն ուներ Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նշեց՝ պետք է հարցնել նրանցից, ում որոշել է աջակցի։
«Դա կհարցնեք՝ ում որ ինքը որոշել է աջակցի, այդ բարոյական աջակցությունը ստացե՞լ է, թե՞ չէ, բանակին հարցրեք՝ ստացե՞լ է բարոյական աջակցություն, թե՞ չէ», - ասաց Մովսես Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։
«Եվ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում», - ասել էր նա։
Վարչապետն, ապա, նշել էր, թե իր տիկնոջ՝ Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցը Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել։

Новые фильмы

Новые Мультфильмы