ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ցավոտ բան եմ ասելու, խնդրում եմ ներողամիտ լինեք». Թեհմինա Վարդանյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ցավոտ բան եմ ասելու, խնդրում եմ ներողամիտ լինեք». Թեհմինա Վարդանյան



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոտ բան եմ ասելու, խնդրում եմ ներողամիտ լինեք: Բաքվում կայացող շքերթի ամենացավոտ կողմը ո՛չ մեզանից վերցրած տեխնիկան է, ո՛չ էլ հայ ռազմագերիների ցուցադրությունը: Ցավը նրանում է, որ մեր «իշխանություններն» այնքան թուլամորթ ու անկարող են, այնքան են զբաղված սեփական անձը շոյելով, աթոռը պահելու մոլուցքով ու մարդկանց մոլորեցնելու գործով, որ չեն էլ մտածում գերիների ճակատագրի մասին: Չեն մտածում, որ մեր երիտասարդներին շքերթում ցուցադրելը չարյաց փոքրագույնն է: Աստված մի արասցե սկսեն պրոցեսս, ինչից ես ամենաշատն եմ վախենում. մարդկային օրգանների վաճառք: Այո՛, շատ ցավոտ բան եմ ասում, ներեցեք, բայց մենք չպետք է մոռանանք` ում հետ գործ ունենք:
Մի՞թե կապիտուլյանտը ժամանակ ունի լավաշ տեքստերով ստատուսներ գրելու, փոխարենը մտածի ժամ առաջ գերիների խնդրի լուծումը գտնելու: Ապաշնորհն ու դաժանն էլ չափ ու սահման ունեն:
Լռի՛ր կապիտուլյանտ, քանի այդ աթոռը դեռ զբաղեցնում ես, զբաղվի՛ր գերիների հարցով: Քո բառապաշարով` լիզի՛ր յուրաքանչյուրի կոշիկները, ով կարող է գոնե մի երիտասարդի կյանք փրկել: Լիզի՛ր, քանզի այլ բանի ակնհայտ է, որ ընդունակ չես»:

Новые фильмы

Новые Мультфильмы