ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Հենց սա է պետք կասեցնել ու պատրաստվել ռևանշի». Հայկ Մարտիրոսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Հենց սա է պետք կասեցնել ու պատրաստվել ռևանշի». Հայկ Մարտիրոսյան



Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիսկուրսը, թե երկիրը պահելու տարբերակ չկար, ուրեմն՝ պետք էր առանց զոհերի սկզբում գոնե մի մասը հանձնել` դավաճանական է։
Հենց այդ հոգեբանությունն էր, որ մեզ պարտություն երաշխավորեց։
Գլխավոր դավաճանը հենց այդպես էր մտածում։ Այդպես էր համոզված և այդ է պատճառը, որ երկիրը ծրագրավորված հանձնեց ոսոխին։
Թշնամու այս զինվորը շատ անկեղծ է խոսում։ Եվ ճիշտ է խոսում։
Հենց սա է պետք կասեցնել ու պատրաստվել ռևանշի։ Այո՛, ռևանշի՛։
Եվ որքան էլ ներքին դավաճաններն ու արտաքին բոլոր ուժերը պնդեն թե դա կործանելու է Հայաստանը, թե դա խելագարություն է, իրականությունն այն է, որ Հայաստանը կործանվելու է, եթե չլինի ռևանշ։
Իսկ ռևանշի նպատակն այլևս բոլորովին այլ պետք է լինի և այս անգամ կայանա Ադրբեջանի կատարյալ կապիտուլյացիայի գերնպատակում։
Այսօր դա ֆանտաստիկա է թվում, բայց դա հնարավոր է։ Այո՛, հնարավոր է։ Եվ ոչ միայն հնարավոր է, այլև` միակ ելքն է։ Միակը։ Միակը։ Միա՛կը։
Թշնամու այս զինվորը ճիշտ է խոսում։ Եվ նախկինի պես տխմար, աղետի չհավատացող, իրատեսությունը ծաղրող ու լռեցնող, պարծենկոտ ու քնկոտ լինելու իրավունք մենք այլևս չունենք։
Շուտով գալու են և Երևանի հետևից։ Եվ եթե նախկինի պես մտածենք, որ դա չի լինելու, գործած կլինենք մեր հերթական, բայց արդեն վերջին ճակատագրական սխալն ու հանցանքը։ Լուրջ վերաբերվեք այս զինվորի խոսքերին։ Նրանք դա անպայման փորձելու են իրականություն դարձնել։
Եվ եթե հաշտվենք այսօրվա կատարվածի ու կորցրածի հետ ու գլխիկոր մտածենք միայն պաշտպանական քաղաքականություն վարելու մասին, իրենք կստանան «իրենց պատմական Էրիվանը»։ Անպայման կստանան։
Մեր միակ կարգախոսն այսօր պետք է լինի` «Carthago Delenda Est» - հռոմեական սենատոր Կատոն Ավագի (Կատոն Իմաստուն) Սենատում անվերջ կրկնած արտահայտությունը` «Կարթագենը պետք է ոչնչացվի», նոր` հայկական վերախմբագրմամբ. «Բաքուն պետք է ոչնչացվի»։
Նրանք, ովքեր ծաղրով և հեգնանքով են վերաբերվելու այս գաղափարին, այն տականքն են, որ Հայաստանի այսօրվա ոչնչացումն իրականություն դարձրին։ Որովհետև չհասկացան, որ առանց առավելապաշտական և հարձակողական ծրագրի պարտվելու էին։ Եվ պարտվեցին։ Եվ պարտվեցինք։ Եվ, այնուամենայնիվ, Բաքուն պետք է կործանվի՛։ Այլ ելք մենք չունենք»։

Новые фильмы

Новые Мультфильмы