ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պուտինի օրակարգը. Պեսկովը հայտարարում է, որ Հայաստան չկա՞

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պուտինի օրակարգը. Պեսկովը հայտարարում է, որ Հայաստան չկա՞



Կրեմլը չի մեկնաբանել Ադրբեջանից Նախիջեւան տրանսպորտային նոր միջանցքի մասին Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւի հայտարարությունը, միաժամանակ նշելով սակայն, որ տրանսպորտային հարցերը Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են: Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ալիեւը հայտարարել է, թե Պուտինն ու Էրդողանը դրական են վերաբերում Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապող նոր տրանսպորտային միջանցքի գաղափարին: Բաքվի ղեկավարը փաստորեն խոսում է Մեղրիով կապից բացի, այլ հաղորդուղի ունենալու մասին:
Դա դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից: Ըստ այդմ, առաջանում է հարց՝ Ալիեւը համաձայնագիրը համարում է կատարվա՞ծ, որ խոսում է այլեւս դրանից դուրս բաների մասին: Թե՞ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ունի նաեւ չհրապարակվող հավելված:
Այն, որ Ալիեւը չի խոսում Հայաստանի կարծիքի մասին, առկա իրավիճակում հասկանալի է: Հայաստանի մասին չի խոսում նաեւ Պեսկովը, ասելով, թե տրանսպորտային հարցերը Պուտինի ու Ալիեւի օրակարգում են:
Իսկ Հայաստանի ղեկավա՞րը: Ու՞ր է նա: Նիկոլ Փաշինյանը Սոթքից հետո գրառում էր արել, որ ամեն օր, օրական նույնիսկ մի քանի անգամ խոսում է Պուտինի հետ, եւ դա այնքան սովորական պրակտիկա է դարձել, որ հարկ չեն համարում ամեն անգամ հանրայնացնել այդ փաստը: Հետաքրքիր է, կա՞ նաեւ Պուտին-Փաշինյան օրակարգ, թե՞ այդ օրակարգում չկան տրանսպորտային հարցեր, առավել եւս Հայաստանի տարածքը շոշափող:
Ընդհանրապես, ի՞նչ օրակարգ ունի Հայաստանի իշխանությունը, սկսած Արցախի կարգավիճակից մինչեւ Հայաստանի սահմաններին ու տարածքին առնչվող այլ «օրակարգեր», որ փաստորեն քննարկվում են Պուտին-Ալիեւ ձեւաչափով: Որովհետեւ դա արդեն ասում է Պեսկովը, ոչ թե Ալիեւը:
Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության համար կա որոշակիություն, ապա պետք է չհապաղել եւ այն փոխանցել Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին: Այլապես տպավորություն է, որ հայկական սուբյեկտությունն անմնացորդ փոխանցված է Ռուսաստանին, պարզապես դա այնքան սովորական է դարձել, որ չեն հայտնում, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների նման:

Новые фильмы

Новые Мультфильмы