ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Արցախի ճանաչման հարցը կախվեց Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վրա

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Արցախի ճանաչման հարցը կախվեց Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վրա



Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ։ Ֆրանսիայից հետո Բելգիայի խորհրդարանը երկրորդ պետությունն է, որ դնում է Արցախի ճանաչման եւ տարածքային ամբողջության վերականգնման հարց: Կմիանա՞ն արդյոք այլ երկրներ Ֆրանսիային ու Բելգիային: Հավանականությունը մեծ է:
Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից բացի, մյուս համանախագահ ԱՄՆ-ն եւս պարբերաբար բարձրացնում է կարգավիճակի հարցը, նշելով, որ պետք է լինի լիարժեք կարգավորում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարգավորում չէ: Այսօր նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը, հայտարարություն են տարածել Մինսկի խմբի համանախագահները։
Նոյեմբերի 9-ից հետո «անսպասելի» աշխուժացած ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Արցախի կարգավիճակի հարցը կախված են պահում Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի վրա: Ռուսաստանը բարդ վիճակում է՝ մի ոտքով եռանախագահության, մյուսով՝ եռակողմ համաձայնության մեջ։ Հայաստանի վրա պատասխանատվությունը բարդելու ռեսուրսն անսպառ չէ, նմանապես անսպառ չեն քարոզչական հնարքներն ու թեզերը, իսկ առանց դրանց դժվարանում է այս երկուսի արանքում «հավասարակշռությունը» պահելը։
Հայաստանը ոչ միայն աշխատելու տեղ ունի, այլ վաղուց այդ աշխատանքը պետք է սկսած լիներ, եթե իհարկե քաղաքական դասը համազգային ողբից ու օտարահպատակությունից անդին պատկերացում ունի քաղաքականության ու դրա հնարավորությունների մասին։

Новые фильмы

Новые Мультфильмы