ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պուտինի աջակցությունն ու ԱՄՆ դեսպանի առաջարկը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պուտինի աջակցությունն ու ԱՄՆ դեսպանի առաջարկը



Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի համար ծանր իրավիճակից ելքը իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումն է եւ արտահերթ ընտրության կազմակերպումը:
Հայաստանի ծանր ճգնաժամի հաղթահարումը էապես կախված է լինելու տնտեսական կացությունից, ներդրումներից, տնտեսության վերականգնումից: Օրինակ, եթե անգամ Նիկոլ Փաշինյանի դեմ չլինի ներքաղաքական պայքար, միայն տնտեսական խնդիրները բավարար կլինեն նրա կառավարության հիմքը լրջորեն ցնցելու համար: Գուցե դա տեղի ունենա ավելի երկար ժամկետով, սակայն անխուսափելի կլինի:
Ըստ այդմ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է մնալու մասին՝ առնվազն մինչեւ հունիս, խոստանալով անել տնտեսական էֆեկտ պարունակող քայլեր, ո՞րն է դիտարկում տնտեսական ներդրումների աղբյուրը: Հայաստանի տնտեսությունն անգամ իր լավագույն շրջանում է ունեցել մեծ ներդրումների կարիք, դրա կարիքը կենսական է առավել եւս ներկայում:
Օրինակ, երբ ՌԴ նախագահ Պուտինը խոսում է Փաշինյանին աջակցության մասին, դրա ներքո միայն քաղաքակա՞ն աջակցություն է, թե՞ Մոսկվան պատրաստ է աջակցել նաեւ այդ մեծ ներդրումներով: Սակայն, դատելով ՌԴ խոշոր հայ սեփականատերերի հայտարարություններից, նրանք պատրաստ չեն աշխատել Փաշինյանի կառավարության հետ եւ ասում են, որ Փաշինյանը պետք է հեռանա:
Կա՞ն այլ աղբյուրներ: Նախագահ Արմեն Սարգսյանն օրինակ դրանք փնտրում էր արաբական աշխարհում, բայց հազիվ թե փնտրում էր Փաշինյանի մնալու համար՝ Սարգսյանը եւս անհրաժեշտ է համարում նրա հեռանալը:
Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ ասել, թե հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։
ԱՄՆ համաձա՞յն է տնտեսապես «պահել» Փաշինյանին՝ Մոսկվայի խորը եւ համապարփակ ռազմա-քաղաքական ազդեցության պայմաններում:

Новые фильмы

Новые Мультфильмы