ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Կարող ենք խնդիր ունենալ և՛ Տավուշի մարզում, և՛ Սյունիքի մարզում․ Շահեն Շահինյանը՝ սահմանների հստակեցման մասի

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Կարող ենք խնդիր ունենալ և՛ Տավուշի մարզում, և՛ Սյունիքի մարզում․ Շահեն Շահինյանը՝ սահմանների հստակեցման մասի



Նոյմբերի 9-ի գիշերը ստորագրված հրադադարի և ԼՂՀ տարածքների հանձման հայտարությունից հետո Հայաստանի սահմանների հետ կապված նույնպես խնդիրներ են առաջացել։
Խնդիրները հատկապես հնչեղություն ստացան Գեղարքունի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի և Սյունիքի մարզի շուրջ։ Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել Գեղարքունիքի մարզում՝ Հայաստանի և Արցախի նախկին Քարվաճառ շրջանի սահմանի մեջտեղում գտնվող Սոթքի ոսկու հանքավայր։ Հանքավայրի հետ կապված խնդիրը, ըստ էության, լուծվեց հօգուտ Ադրբեջանի, իսկ Հայաստանի կառավարությունը, ըստ էության, անձնատուր լինելու համաձայնագրի ստորագրումից հետո շարունակում է իր դիվանագիտական նիհիլիզմը։
Հանքավայրի տարածք ներխուժման օրը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը և Պաշտպանության նախարարությունը, իրար հերթ տալով, հերքեցին ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանքավայր ներխուժման լուրը և հերթական անգամ ստեցին, քանի որ համացանցում տարածված տեսանյութերը հակառակ էին ապացուցում։
Նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն տարածեց սահմանագծման և սահմանազատման աշխատանքների վերաբերյալ։
«Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»: ԱԳՆ-ի հիշատակած հանձնաժողովի վերաբերյալ որոշում դեռևս առկա չէ։
Նոյեմբերի 27-ի երեկոյան մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը և հայտնեց, որ հանքավայրի մի հատվածը կանցնի Ադրբեջանին։
Որոշակի անորոշություններ կան նաև Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանների շուրջ։ Մասնավորապես Սյունիքի դեպքում հարցեր են առաջացել Կապանի օդանավակայանի, մի շարք սահմանային բնակավայրերի մասով։ Նոյեմբերի 30-ին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «ԽՍՀՄ սահմաններով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում»։
Սահմանների թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է գեոդեզ-քարտեզագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Էլմա» նախագծի հեղինակ Շահեն Շահինյանի հետ։
- Պարո՛ն Շահինյան, խնդիրներ առաջացան Սոթքի հանքավայրի հետ կապված, Կապանի օդանավակայանի հետ կապված հարցեր առաջացան։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարեց, որ «ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում»։ Ինչո՞ւ են այսպիսի խնդիրներ առաջանում։ Ինչո՞ւ են իշխանությունները հղում անում Խորհրդային Հայաստանի սահմաններին։
- Ուրեմն, որքանով ես եմ տեղյակ, Կապանի օդանավակայանի խնդրի վերաբերյալ համայքնապետարանը տվեց պաշտոնական պարզաբանում, որ օդանավակայանը գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց որքանով ես եմ տեղյակ, սահմանը օդանավակայանին շատ մոտ է անցնում, իսկ սահմանների հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում տարածված է, որ սահմանազատման, այսինքն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներն, իրականացվում են միջպետական հանձնաժողովների միջոցով; Այսինքն՝ դրանով զբաղվում է ո՛չ մեկ նախարար, ո՛չ մեկ պաշտոնյա, ո՛չ էլ մի մասնագետ, ներգրավվում են մի քանի ոլորտների մասնագետներ։ Այս պահին ինչը, որ մեր սահմաններին իրականացվում է, իրականում կարելի է բնութագրել ժամանակավոր սահմանների նշման գործողություններ, որպեսզի կարողանան մեր սահմանապահները կամ զինվորները դիրքավորվել։ Իսկ սահմանազատման գործընթացն իրականացվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Այսինքն՝ առանց այդ փաստաթղթերի՝ իրականացնելը հիմնավոր չէ։ Հիմա այդ աշխատանքերը, որ տարվում են, ժամանակավոր են։ Իսկ ինչո՞ւ է կառավարությունը հղում անում նախկին ՀԽՍՀ պայմանավորվածությունների, պայմանագրերի կամ այլ ինչ-որ փաստաթղթերի վրա․ քանի որ այս պահին գոյություն ունի միայն դա, գոյություն չունեն միջպետական համաձայնագրեր։ Հայաստանի և Ադբեջանի միջև չկա ու երբեք չի եղել պետական սահմանի որոշման պայմանագիր, համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ։
- Իրանի, Վրաստանի և Թուրքիայի հետ այդ ամեն ինչը կա՞։
- Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ուրեմն, քանի որ Հայաստանի սահմանը որոշակի չափով համընկել է Խորհրդային Միության արտաքին սահմանի հետ, իսկ Խորհրդային Միությունը ժամանակին ձեռնարկել է իր հարևանների հետ դեմարկացիայի աշխատանքներ, մենք Թուրքիայի և Իրանի հետ ունենք հստակ ֆիքսված, ճշտված սահմաններ։ Սակայն Ադրբեջանի և Վրաստանի հետ մեր սահմանները համարվել են Սովետական Հանրապետությունների սահմաններ, այսինքն՝ վերջինները մի կարգ ցածր են համարվում պետական սահմաններից։ Եվ դրանց դեմարկացման աշխատանքները Սովետական Միության ժամանակահատվածում չեն իրականացվել այն սկզբունքների հիման վրա, որ պետք է իրականացվեր պետական սահման ամրացնելիս։
- Երբ որ նայում եք Խորհրդային տարիների քարտեզը և ներկայիս Հայաստանի տարածքը, և եթե սահմանագծելիս հիմնվենք Խորհրդային Հայաստանի քարտեզի վրա, դա ի օգուտ մեզ կլինի՞, թե՞ ի վնաս։
- Կախված է, թե Խորհրդային Հայաստանի ո՞ր քարտեզն ենք հիմք ընդունում։ Հիմա շատ դժվար է կոնկրետ թվական ասել, օրինակ՝ «Վերցրե՛ք, 1900 ինչ-որ թվականի քարտեզով սահմանգծում արե՛ք»։ Ա՛յ, դրա համար է ստեղծվում հանձնաժողովը։ Հանձնաժողովի առաջին քայլը պետք է լինի այդ քարտեզի ընտրությունը։ Իրենք պետք է համադրեն բոլոր թվականների հասանելի քարտեզները և ընտրեն Հայաստանի համար օպտիմալ տարբերակ՝ որն է մեզ համար առավել շահեկան տարբերակը։ Ես լսել եմ, որ օգտագործվում է Խորհրդային Միության վերջին քարտեզը կամ 1989 թվականի քարտեզը։ Սա, մեղմ ասած, պրոֆեսիոնալ մոտեցում չէ։ Ճիշտ չէ առանց ուսումնասիրելու բոլոր թվականի քարտեզները, վերցնել ու վերջին քարտեզով սահմանազատում անել։
- Ձեր ուսումնասիրություններով՝ ամենախնդրահարույցը ո՞ր տարածքներն են, մարզերը կլինեն, շրջանները կլինեն։
- Մասնավոր հետազոտողների համար բավականին բարդ է ասել՝ որոնք են ամենավիճելիները, և որ մասում սահմանն ինչպես պետք է անցնի։ Քանի որ մենք չունենք հասանելիություն պետական քարտեզներին, պետական արխիվներին։ Քանի որ այդ արխիվների որոշակի մասը կարող են լինել գաղտնի, որոշակի մասը կարող են հասանելի լինել միայն հատուկ ծառայություններին և որոշակի լիազորություններ ունեցող մարմիններին։ Այսինքն՝ մինչև չծանոթանաս այդ քարտեզներին, շատ բարդ է ինչ-որ հայտարարություն անելը։ Մենք կարող ենք խնդիր ունենալ և՛ Տավուշի մարզում, և՛ Սյունիքի մարզում, այսինքն՝ բոլոր այն հատվածներում, որոնք դեռևս վերջնականապես դեմարկացված ու դելիմիտացված չեն։
- Հանձնաժողովի ձևավորման գործընթացը մոտավորապես որքա՞ն ժամանակ է տևում։
- Դա կախված է կառավարության օպերատիվությունից։ Դա անգամ կարելի է մի քանի օրվա ընթացքում կազմակերպել։ Կարող է տրվել վարչապետի հրաման կամ Ազգային ժողովի որոշում (դա արդեն Ձեզ հստակ իրավաբանները կասեն), որոնցում կտրվի այն անձանց ցանկը, թե ովքեր պետք է ներգրավված լինեն այդտեղ ի պաշտոնե կամ համապատասխան մասնագիտացման հիման վրա։
- Եթե միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորված չէ, կառավարության որոշումը չկա, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Սոթքի մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
- Հետաքրքիր հարց եք տալիս։ Դա պետք է տալ այն մարդկանց, որոնք այդ պահին այնտեղ կանգնած են եղել, ովքեր թույլ են տվել դա իրականացնել։ Ընդհանրապես սահմանի վերջնական տարբերակը միշտ ֆիքսվում է հանձնաժողովների որոշումներով, և վերջում՝ պետությունների միջև կնքվող պայմանագրերով։ Եթե կար այդ պայմանագիրը, ո՞վ էր խանգարում մեր հայ սահմանապահներին, որպեսզի իրենք իրենց համար ավելի շահավետ դիրքեր ընտրեին և ամրանային այդտեղ՝ մինչև կլիներ ինչ-որ պետական որոշում։ Բավականին բարդ է Սոթքի մասին խոսել, որովհետև Սոթքի մասին տարբեր հրապարակումներ եղան և՛ բնակչների կողմից, և՛ պետական մարմինների կողմից։ Ինձ մոտ՝ որպես մասնագետի, մի հարց է առաջանում, երբ որ լսում եմ մեր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ մամուլի ասուլիսը։ Նա, ցուցադրելով քարտեզը, ասում էր, որ «այդ դարպասը տեղադրել է մասնավորը»։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ մասնավորը երբվանի՞ց իրավունք ունի միջպետական սահմանին դարպաս տեղադրել կամ արդյո՞ք ՀՀ պետական սահմանի հսկողության այդ հատվածի գործառույթները տրվել են մասնավորին, որքանո՞վ է դա իրավաչափ։
- Իսկ սահմանները գծելիս որքանո՞վ է ընդունելի GPS-ի օգտագործումը, որ ասում են, թե «GPS-ով են գծում»։
- Պետք է ունենալ տարրական գիտելիքներ հասկանալու համար, որ սահմանազատումը և սահմանագծի չափումը իրականացնում է ոչ թե GPS-ը, այլ GPS-ի կիրառման մասնագետը։ Այսինքն՝ դու չես կարող մոտենալ GPS-ին ու ասել՝ «GPS, ինձ ցո՛ւյց տուր սահմանագիծը կամ Հայաստանի սահմանը»։ GPS-ի մեջ մուտքագրում ես կոորդինատներ, ինքը քեզ ցույց է տալիս տեղանքն իրականության մեջ։ Այ թե ինչ կոորդիանտներ դու կմուտքագրես, դրանից է կախված քո ունեցած սխալի չափը։ Պարզ ասեմ, կարելի է այդ կոորդինատների մեջ մեկ կամ երկու բան փոխելով ստանալ տասնյակ կամ հարյուրավոր մետրերի շեղում։

Новые фильмы

Новые Мультфильмы