НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
Այս պահին Ջաբրայիլում 5000 ահաբեկիչ կա, ովքեր հարձակվում են Իրանի սահմանների վրա, կան զոհեր նաև իրանական կողմից

Հոխիկյանը նշեց, որ պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում, շատ բան է տեսել. «Այս անգամ մենք պետք է պատրաստ լինենք տեղի ունեցածի հակառակին:
ԱՄՆ-ի նախագահ դարձավ դեմոկրատ Բայդենը, Սիրիայից, Լիբիայից, Իրաքից հետո հաջորդ թիրախում Իրանն է հայտնվելու: Շատ մարդիկ կարող են ասել, որ Իրանը շատ ավելի հզոր է, սակայն մենք մեր մասին էլ այդպիսի կարծիք ունեինք:
Այն, ինչ տեղի կունենա, տեղի կունենա Իսրայելի, ԱՄՆ-ի ու ահաբեկիչների համատեղ ուժերի կիրառմամբ, սակայն իրենց մեծ ներդրումը կունենա Թուրքիան:
Ջաբրայիլում հիմա տեղակայված բավականին մեծ ռազմաբազայում 5 հազար ահաբեկիչներ են գտնվում ու նրանց կողմից պարբերաբար հարձակումներ են լինում Իրանի սահմանների վրա ու արդեն զոհեր կան իրանական կողմից:
Պատահական չէ, որ Իրանն Արցախի հետ սահմանին է տեղավորել լուրջ ուժեր»: