ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Թուրքիան պետք է դուրս բերի ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց»․ Արա Այվազյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Թուրքիան պետք է դուրս բերի ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց»․ Արա Այվազյան



ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է. «Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»: 

Новые фильмы

Новые Мультфильмы