ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին



Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ գերիների և անհետ կորածների ուղղությամբ տարվող աշխատանքներին։
«Որոշակի զարգացումներ, իհարկե, ունենք և գերիների հարցերով և անհետ կորած անձանց վերաբերյալ։ Եվ հայկական կողմը, և ադրբեջանական կողմն արդեն իսկ իրենց ցանկերը ներկայացրել են, այս փուլում տեղի է ունենում այդ ցանկերի ճշտման գործընթացը։ Եվ վերջնական ցանկերը հաստատելուց հետո տեղի կունենա փոխանակումը։ Մենք փորձում ենք այդ պրոցեսն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Մենք առաջարկել ենք երկու հիմնական սկզբունք՝ բոլորը բոլորի դիմաց։ Եվ ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է՝ ըստ իրենց կողմից արված հայտարարության։ Մենք նաև առաջարկել ենք հետագայում՝ փոխանակումից հետո գերիների հայտնաբերման դեպքերում առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ այս փուլում գերիների ցանկերի ճշտման գործընթացն է, մոտ ժամանակներում այդ աշխատանքները կավարտվեն։ Ինչ վերաբերում է անհետ կորածների որոնողական աշխատանքներին, որոնք իրականացնում են Արցախի տարբեր հատվածներում, Ավինյանն ասաց՝ մարմինների դուրսբերման մեծ ծավալի աշխատանք է արդեն արվել։ «Մասնավորապես, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին։ Եվ այս պահի դրությամբ այդ աշխատանքները շարունակվում են։ Հիմնական խնդիրը, որն ունենք և դժվար լուծելի է, բայց լուծումներ ենք գտնում, դա ԴՆԹ հետազոտությունների արդյունքների համադրումն է և հետազոտությունների քանակների ավելացումը։ Այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում ենք ունեցել և մարմինները հանձնվել են ծնողներին։ 154 մարմինների հետազոտությունները արված են և համընկնումներ դեռ հարազատների հետ դեռ տեղի չի ունեցել և 443 դեռ հետազոտման փուլում է։ Խնդիրն այն է, որ այդ սարքավարումները ծանրաբեռնված են, 24 ժամյա ռեժիմով աշխատում են»,- հավելեց նա՝  հավելելով, որ քննարկվելու է այդ աշխատանքներին նաև մասնավորին ներգրավելու հարցը։ Նաև Առողջապահության նախարարությունը արդեն սարքավորումների գնում է արել՝ խնդիրների լուծումն արագացնելու համար։

Новые фильмы

Новые Мультфильмы