ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Այն, ինչ արվեց Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ. Վազգեն Մանուկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Այն, ինչ արվեց Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ. Վազգեն Մանուկյան



Մեր պայքարն իշխանափոխության համար չէ, այլ՝ ազգային պայքար, որը մղել ենք և 200 տարի առաջ, և 1000 տարի առաջ։ Այս մասին Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց վարչապետի ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Նույնն է։ Օտարի միջոցով կոտրվել է մեր ամբողջ պետությունը։ Այն, ինչ արվեց Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ։ Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը։ 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ»,- նշեց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ ինքը եղել է այն առաջնորդներից, որ տարել են հաղթանակի, ղեկավարել բանակը, գնացել և հաղթել են և այժմ էլ պատրաստ է առաջնորդելու ժողովրդին՝ հաղթանակելու։
Նրա խոսքով՝ հիմա մենք ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս կամ այն երկրից։ Նա նշեց, որ սա երկար տևել չի կարող, առջևում տեսնում է, թե ինպես ենք արդար ու հզոր պետություն դառնալու։

Новые фильмы

Новые Мультфильмы