ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Տիգրան Ուրիխանյանը դատարկ թուղթ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով գրել հրաժարականի դիմում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Տիգրան Ուրիխանյանը դատարկ թուղթ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով գրել հրաժարականի դիմում



ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատարկ թուղթ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով գրել հրաժարականի դիմում։ «Հարց ուղղելն ինձ հանձնարարել է մեր կուսակցությունը՝ Ալյանսը։ Մենք որևէ առնչություն չունեք 17 կուսակցությունների հետ, առավել ևս միասնական թեկնածուի հետ, բայց մենք ընդդիմություն ենք և ես ուզում եմ այսօր ամենաէական հարցի քննարկումը կոնկրետացնել։ Որպես ընդդիմություն մենք ևս պահանջում ենք վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ իր հետ սպիտակ, դատարկ թուղթ է բերել, որ փոխանցի Փաշինյանին։ «Երբ եք ստորագրելու հրաժարականի դիմումը»,-ասաց Ուրիխանյանը՝ թուղթը մոտեցնելով ամբիոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես էլի ուզում եմ ձեզ ու մեզ բոլորիս կոչ անել, որ մենք միջոցը չխառնենք նպատակին։ 
Օրինակ՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց։ Եվ հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ և ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարևոր խնդիր, որի մասին խոսել եմ նոյմեբերի 9-ին հաջորդած իմ ուղերձում, որտեղ ասել եմ, թե ինչ խնդիրներ կան առաջիկայում լուծելու։ Հայաստանի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, երկրորդ, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգություն ապահովելը, երրորդը՝ երաշխավորելը, որ ՀՀ-ում ժողովուրդը շարունակելու է մնալ իշխանության տեր»։ 
Ըստ Փաշինյանի՝ պահանջել հրաժարական վարչապետի և կառավարության, որին ընտրել է ժողովուրդը, կարելի՞ է այդպիսի բան անել, թե չի կարելի։ «Իհարկե, կարելի է, բայց ես կարծում եմ, որ տարօրինակ է, որ այդպիսով ձևավորված կառավարության հրաժարականի կոնտեքստում քննարկվում է ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, այլ քննարկվում է ժողովրդի տված իշխանությունը, կներեք, ժողովորդի հետ որևէ կապ չունեցող սուբյեկտներին հանձնելու հարցը։ Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու։ 
Մենք չենք իշխանության տերը, իշխանության տերը ժողովուրդն է»,- հավելեց նա։ Ըստ Փաշինյանի՝ այն ուժերը, որոնք այսօր պահանջում են իրենց տալ իշխանությունը, այդ ուժերը չունեն այդպիսի պահանջ կամ առաջարկ անելու որևէ լեգիտիմություն։ Տիգրան Ուրիխանյանը հարցեց՝ ժողովուրդը երբ պետք է որոշի։
 «Օրինակ, եթե պարզվի, որ ունենք կոնսենսուս խորհրդարանում,  որ չի կարելի թույլ տալ, որ ժողովրդին պատկանող իշխանությունը հայտնվի ընտրակեղծարարների ձեռքում, դա կլինի կոնկրետ խոսակցություն։ Եվ ի՞նչ է պետք անել դրա համար։ Այո, ճիշտ նշվեց, պետք է զինված հնարավոր խմբերին զինաթափել, ինչն արվում է և կարվի։ Պետք է ապահովել ազատ կամարատահայտման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչը կապահովվի։ Եվ ի վերջո պետք է գնահատել  նաև քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողություն անել։ Սա է իմ պատասխանը»,- հավելեց Փաշինյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы