ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ի՞նչ է հաջորդը Հայաստանի զինված ուժերի համար՝ Լեռնային Ղարաբաղի կործանարար պարտությունից հետո

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ի՞նչ է հաջորդը Հայաստանի զինված ուժերի համար՝ Լեռնային Ղարաբաղի կործանարար պարտությունից հետո



Ամերիկյան «Ֆորբս» պարբերականի թղթակից Փոլ Իդոնն իր «Ի՞նչ է հաջորդը Հայաստանի զինված ուժերի համար Լեռնային Ղարաբաղի կործանարար պարտությունից հետո» (What’s Next For Armenia’s Military After Devastating Nagorno-Karabakh Defeat? - 09.12.2020) հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմին, զրուցել է Ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԱՄՆ նախկին միջնորդ Մեթյու Բրայզայի հետ։

«Այս աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանը ոչնչացրեց մեծ քանակությամբ հայկական ռազմական տեխնիկա: Այդ աղետալի պարտությունը, անկասկած, կոշտ դասեր տվեց Երևանին այն մասին, թե ինչպես է ժամանակակից պատերազմը արագ զարգանում և, հավանաբար, ուժեղ ազդեցություն կունենա զենքի ապագա գնումների վրա:
Մասնավորապես, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի կողմից տրամադրված զինված անօդաչու թռչող սարքերը որոշիչ եղան Ադրբեջանի համար: Նախագահ Իլհամ Ալիևը պարծեցավ, որ իր երկրի անօդաչու սարքերը ոչնչացրել են 1 միլիարդ դոլարի հայկական ռազմական տեխնիկա։
Վերջերս Հայաստանի ձեռք բերած ռուսական Սու-30 օդային գերակայության կործանիչները՝ Հայաստանի փոքր օդուժի ամենաառաջատար ռազմական ինքնաթիռները, չեն օգտագործվել հակամարտության մեջ: Դա զուգորդվում է իր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի անկարողությամբ, արտահանման հին տարբերակները, որոնք նախատեսված էին կործանիչների ու ռմբակոծիչների, քան թե անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմն առնելու համար, որն Ադրբեջանին հնարավորություն տվեց գերակայել առաջնագծի երկնքում և արդյունավետորեն թիրախավորել հայկական ցամաքային ուժերը։ 
Ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԱՄՆ նախկին միջնորդ Մեթյու Բրայզան հավատում է, որ այս վերջին հակամարտությունը «ցույց տվեց, որ ռուսական զենքի համակարգերը, լինեն դրանք Ս-300 հակաօդային պաշտպանության հրթիռները կամ T-72 տանկերը, նույնիսկ ռեակտիվ զրահ ունեցողները, այլ դարաշրջանի են, երբ դուք ունեք իսրայելական ու թուրքական ժամանակակից անօդաչու թռչող սարքերի այս համադրությունը»:
«Եթե ցանկանում եք հագեցած լինել այս ժամանակակից ռազմադաշտի համար, և եթե դուք Հայաստան եք, ապա, ի վերջո, կցանկանաք ձեռք բերել այդ տեսակի սարքավորումներ», - ասաց նա: «Որտեղ Հայաստանը կարող է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել կամ ՀՕՊ համակարգեր, որոնք անհրաժեշտ են հարձակումներին դիմակայելու համար ադրբեջանցիների կողմից տեղակայվածների նման, որոնք դեռ պետք է տեսնել»։
Իսրայելը, որը հանդիսանում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարար և ադրբեջանական նավթ ներկրող, ամենայն հավանականությամբ չի պատրաստվում Երևանին վաճառել առաջատար զենք կամ անօդաչու թռչող սարքեր: Թուրքիան, անշուշտ, չի էլ անի, քանի որ նա Հայաստանի հիմնական հակառակորդն է և ուժեղ կերպով աջակցում է Ադրբեջանին:
Բրայզան նաև կասկածում է, որ ԱՄՆ-ը Հայաստանին կվաճառի առաջատար զենքեր: Նրա կարծիքով՝ սա նշանակում է, որ Հայաստանի միակ կենսունակ տարբերակը նրա ավանդական զենք մատակարարողն է, Ռուսաստանը։ Այնուամենայնիվ, Մոսկվան կարող է ցանկություն չունենալ Երևանին վաճառել ավելի առաջատար ՀՕՊ համակարգեր, քան մինչ օրս:
«Ցանկացած դեպքում, Հայաստանը, այնուամենայնիվ, փող չունի դրանք գնելու համար», - ասաց Բրայզան:
Նա շարունակեց, որ Հայաստանը և նրա ժողովուրդը «այլ հոգեվիճակում են», քան մինչ այս հակամարտությունը, երբ երկիրը «պատկերացում ուներ, որ իր զինվորականներն անպարտելի են, և որ ադրբեջանցիները չգիտեն ինչպես կռվել»։ 
«Հիմա նրանք այնպիսի ազգային աղետ են կրել, որ իրենց ամբողջ մտածելակերպը խորը ինքնախուզման մեջ է, և փորձում են պարզել, թե ինչպես վերականգնել իրենց բարոյականությունը», - ասաց Բրայզան: «Նրանք ունեն ներքաղաքական շատ հարցեր՝ տեսակավորելու, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես գոյատևելու է, թե ոչ»: 
«Միայն մեկ անգամ, երբ այդ ամենը, անցնելով վշտի բազմաթիվ փուլերը, տեղի է ունեցել, ես կարծում եմ, որ նրանք լուրջ կվերաբերվեն իրենց բանակը վերակառուցելուն»:
Եվ նույնիսկ երբ հայերը ի վերջո հասնեն այս կետին, նրանք անհրաժեշտորեն կարիք չեն ունենա վերակառուցել իրենց ռազմական զինանոցը՝ գերազանցելու կամ նույնիսկ համապատասխանելու Ադրբեջանի ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններին, քանի որ Բաքուն չի պատրաստվում հարձակվել միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան հայկական տարածքի վրա: 
«Բաքուն գիտի, որ եթե երբևէ հարձակվեր հայկական տարածքի վրա, դա կհանգեցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երաշխիքներին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պարտավորված կլիներ միջամտել», - ասաց Բրայզան:
«Այնպես որ, Հայաստանը կարիք չունի համապատասխանելու Ադրբեջանի ռազմական կարողություններին, նա պետք է պարզի, թե որն է ապագայի իր ազգային ռազմավարությունը և ինչպես ապրել իր իսկ կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններում այնպես, որ հայ ժողովուրդը իրեն ապահով զգա»:
«Եվ դա, ես հավատում եմ, ռազմական կարողությունների բոլորովին այլ շարք է պատրաստվում պահանջել»»:

Новые фильмы

Новые Мультфильмы