ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Անձերն ինձ համար կապ չունեն, երկրի վիճակի համար պատասխանատու է կառավարությունը. Ծառուկյան (տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Անձերն ինձ համար կապ չունեն, երկրի վիճակի համար պատասխանատու է կառավարությունը. Ծառուկյան (տեսանյութ)


Այսօր լրագրողների հետ զրույցում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ  պատերազմի ընթացքում կառավարության սխալներին, դրանց հետևանքներին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

Նա նշեց, որ պատերազմի այսպիսի ելքի ու կառավարության անգործության մասին դեռ ամիսներ առաջ է ասել. ՛՛Հունիսի 5-ին ներկայացրել եմ, ասել եմ, որ մենք անդունդի եզրին կանգնած ենք սոցիալական, տնտեսական, քաղաքական, համաճարակի և Արցախի հարցով, որ պետք է ամբողջ Կառավարությունը փոխվի, եթե չէ՝ մենք ընկնելու ենք անդունդը՛՛:
Ծառուկյանի կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու համար հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն, փոփոխություններ պետք է լինեն և այդ ամենը պետք է ղեկավարվի մի մարդու կողմից, որը լիարժեք կկարողանա ցանկացած հարցի ճիշտ լուծում տալ:
Նա ընդգծեց, որ իր հայտարարությունից հետո քաղաքական հետապնդում եղավ իր նկատմամբ, սակայն այդ ժամանակ ևս նշել էր, որ ծառացած խնդիրները լուծելու համար 3-4 ամիս ժամանակ կա, սակայն, Ծառուկյանի խոսքով, անփորձ երիտասարդները չեն հավատացել իր խոսքին, բայց այսօր հենց այդ անփորձ, ինքնահավան երիտասարդներն են խոսում հայ ազգի ճակատագրի մասին:
՛՛Կամ չեն հասկանում, չեն տիրապետում, կամ իրենք գիտակցելով են բերել, սրան հասցրել: Երկուսից մեկն է, թող իրենք պատասխանեն: Նորից եմ ասում՝ անձերն ինձ համար կապ չունեն, այսօր երկրի այս վիճակի համար պատասխանատու է կառավարությունը՛՛,-հավելեց Ծառուկյանը:
Անդրադառնալով կառավարության ու վարչապետի գործելաոճին՝ նա նշեց, որ այս կառավարության մնալու դեպքում Արցախի ճակատագիրը սպառնում է նաև ՀՀ-ին:

Новые фильмы

Новые Мультфильмы