ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Այս իրավիճակն ստեղծվել է այս հրաժարվելուց». Ստյոպա Սաֆարյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Այս իրավիճակն ստեղծվել է այս հրաժարվելուց». Ստյոպա Սաֆարյան


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ Մոսին գրեթե ասում էր, թե իրեն Աննա Հակոբյանը չի թողել պաշտպանել Արցախը... Իսկ Սամվել Բաբայանն այլ բան է պատմում...
Սամվել Բաբայան. Հարավային գծի ձախողման մասին
     Հարավում հակառակորդը 9-11 կիլոմետր ճեղքելուց հետո ընդհանուր ռազմաճակատի գիծը 270 կիլոմետրից դարձրեց 470 կիլոմետր։ Մենք էլ չունեինք ռեսուրսները, որ բերանը փակեինք։ Ես հարավում առաջարկում եմ ստեղծել հրամանատարական կետ ու առաջարկում, որ Մոսին (Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար - 2007-15; ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - 2016-18, 2019-20 ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ) գնա էդ ուղղությամբ։ Հետագայում ինքն ասաց, որ, անձնական խնդիրներից ելնելով, չի արել դա։ Էդ մարդը եղել է շտաբի պետ, առաջին, երկրորդ, հինգերորդ կորպուսին, զորամասերի սպայակազմին ինքն է ճանաչում, ես չեմ ճանաչում։ Երկու տարի առաջ ինքն է եղել։ Գեներալ-գնդապետն ասում է՝ ես անձնական հին խնդիր ունեմ, չեմ գնում։ Հիմա հասկանանք ինչո՞ւ չի գնում՝ իր զորքը, իր նշանակած մարդիկ, հնարավորությունները, ունակությունները գիտի։ Մարդն էդ կոչումի տակ հրաժարվում է այդ հրամանը կատարելուց։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե ՊԲ ութ տարվա հրամանատարը, չորս տարվա շտաբի պետը հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում։ Նրանք էլ են հրաժարվել, այս իրավիճակն ստեղծվել է այս հրաժարվելուց։ Ու այդ մարդուն ոչ մի պատիժ չկա՝ «չեմ ուզել ու վերջ»։ Գեներալ մարդ, պատմում է՝ «Իսկանդեր»-ով այստեղ խփեցին, այնտեղ խփեցին կամ մեկը եկավ շտաբ, ես սա ասեցի և այլն»։

Новые фильмы

Новые Мультфильмы