ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Այս պահին իրավիճակը հանդարտ է, բայց վիճելի հանգամանքներում դա փխրուն խաղաղություն է․ Մարուքյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Այս պահին իրավիճակը հանդարտ է, բայց վիճելի հանգամանքներում դա փխրուն խաղաղություն է․ Մարուքյան



Հրատապ հրավիրված և երկու ժամ տևած ԱԽ նիստը ավարտվել է․ Կառավարության շենքից պաշտոնյաներ են դուրս եկել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն նշեց, որ երեկ Հադրութում տեղի ունեցած հարձակման դեպքն են ԱԽ նիստում քննարկել։ Կառավարությունը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը, կոնկրետ ներկայացվել է ՝ ինչ է եղել և ինչ է արվում հիմա, նաև քննարկում է եղել անվտանգության մարտահրավերների մասին։
«Տեղեկատվությունը երկու մասից է բաղկացած։ Բոլորդ գիտենք, որ տեղի էն ունեցել հարձակում, որի ժամանակ մարտի են բռնվել ՊԲ համապատասխան ստորաբաժանումների հետ, կան վիրավորներ, եթե կան զոհեր ճշտումներ են գնում։ Խաղաղապահ ուժերը եկել և տարածքում են, նրանք նախկինում չկային, հիմա այլևս կլինեն»,- ասաց Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարը հավելեց, որ բանակցություններ ռուսական և ադրբեջանական կողմի միջև շարունակվում են, երեկ խախտվել է եռակողմ համաձայնագրի առաջին կետը, որով նշվում էր, հրադադարի ստորագրման պահին զորքերը մնում են իրենց տեղերում։ Խնդիրը՝ ըստ Մարուքյանի, այն է, որ տարածքում ռուս խաղաղապահներ չեն եղել։
«Երկու գյուղի մասին է խոսակցություն գնում, մի գյուղը իրենց տիրապետության տակ է, մյուսը՝ կիսատ պռատ։ Այս պահին իրավիճակը հանդարտ է, բայց խաղաղությունը, երբ նման վիճելի հանգամանքներ դեռևս ունենք, դա փխրուն խաղաղություն է»,- ասաց Մարուքյանը
Հայկական կողմի գործընթացի մասին իրազեկվել են, հայկական կողմը կոնկրետ կռիվ է տվել, տվյալներ ունենք , որ ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական հատուկջոկատայիններ են եղել հարձակման ժամանակ։
ԱԽ նիստում չի քննարկվել վարչապետի հրաժարականը և Արցախի անկախության ճանաչման հարցը։
Աղբյուր` Փաստինֆո

Новые фильмы

Новые Мультфильмы