ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Իրավիճակը սրվում է․ Ռուս հրամանատարը հրատապ Մոսկվա է կանչվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Իրավիճակը սրվում է․ Ռուս հրամանատարը հրատապ Մոսկվա է կանչվել


Դեկտեմբերի 11-ին եւ 12-ին թուրքերը, խախտելով եռակողմ հայտարարության առաջին կետը, հարձակվել են Հադրութի շրջանի հայկական բնագծերի վրա։ Հայկական կողմն ունի վիրավորներ, թուրքերը զոհեր եւ վիրավորներ։ Թուրքերին հաջողվել է գրավել Հին Թաղեր գյուղը, Խծաբերդ գյուղի վերաբերյալ տեղեկությունները հակասական են։
Վարչապետի խոսնակի անպատվաբեր արձագանքից հետո հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն, ըստ որի՝ եռակողմ բանակցություններ են ընթանում բնագծերը վերականգնելու շուրջ։ Իր հերթին, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, ընդգծելով, որ եռակողմ համաձայնագրի խախտումը հրատապ է դարձնում Արցախի տարածքների դեօկուպացիայի եւ տեղահանվածների վերադարձի խնդիրը։
Թուրքերը հարձակվել են Մինսկի խմբի համանախագահների ժամանման օրը։ Բաքվի հանցախմբի ղեկավար Ալիեւը հանդիպմանը նշել է, որ խումբն արդյունավետ չի գործել, եւ ինքը համաձայն է Պուտինի հետ, ով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլեւս անցյալում է։ Այսինքն, Ալիեւը հայտարարել է խնդրի ռազմական լուծման մասին։ Դրանից մեկ օր առաջ էլ Բաքվում նա եւ Էրդողանը ծավալապաշտական հայտարարություններ են արել Սյունիքի ու ՀՀ այլ տարածաշրջանների վերաբերյալ։
Ռուսաստանի օրհնությամբ եռակողմ հայտարարությունը Ալիեւը համարում է լուծում, ըստ ամենայնի՝ փորձում է ռազմական սադրանքներով հասնել նոր դիրքերի, Մինսկի խմբի հնարավոր պահանջների պարագային։ Հադրութում հաջողության հասնելու պարագայում թուրքերը շարունակելու են հարձակումներն այլ ուղղություններով։ Տեղեկություններ կան Քարվաճառում, Աղդամում թուրքական զորքի ու տեխնիկայի կուտակումների մասին։
Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այսօր առավոտյան ռուսական զլմ-ները տեղեկություն տարածեցին, որ շտապ Մոսկվա է կանչվել Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկություններ են տարածվում նաեւ Էրեբունիում ռուսական ավիաբազայում ակտիվության մասին։
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը չի բացառվում։ Այն շփման գիծը, որը կա նոյեմբերի 10-ից, ավելի շատ «պատերազմածին» է, քան համակեցությանը նպաստող։ Նոր պատերազմն արդեն կարող է ներգրավել նոր ուղիղ մասնակիցների, նկատի առնելով նախեւառաջ Իրանը, որը Բաքվում Էրդողանի խոսքերին կոշտ հակադարձումով զգուշացրել է թուրքերին։ Ի՞նչ վիճակում է հայկական բանակը։

Новые фильмы

Новые Мультфильмы