НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
«Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք». Հայկ Խանումյան

ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գրառման մեկնաբանության մեջ հայտնել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։

Նշենք, որ Ռուբենյանը խորհուրդ էր տվել գնալ ու հիմա էլ շնորհակալական միտինգ կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ը նոր քարտեզ էր հրապարակել, ըստ որի, Հին Թաղերն ու Խծաբերդը խաղաղապահների վերահսկողության տակ են, մինչդեռ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք ադրբեջանական վերահսկողության տակ են անցել: