ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Կարին գյուղում որդին խեղդել է 84-ամյա մորը․ նոր մանրամասներ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Կարին գյուղում որդին խեղդել է 84-ամյա մորը․ նոր մանրամասներ


Դեկտեմբերի 12-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից շտապօգնության խումբ էր մեկնել Արագածոտնի մարզի Կարին գյուղ։ Բուժխումբն արձանագրել էր, որ 84-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցել ոստիկանության Աշտարակի բաժին։ 
Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Իրավապահները տանը արնանման հետքեր էին հայտնաբերեցին։ Արնանման հետքեր կային նաև դիակի վրա։ Շուտով հայտնի դարձավ, որ տարեց կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզներն իրականացրին օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով այլ իրավապահ կառույցների ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թոշակառու կնոջը որդին ծեծել է, ապա խեղդել։ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես և շարժառիթը պարզելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 

Новые фильмы

Новые Мультфильмы