НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
«Բաքուն մեզ ինչ-որ բան է պարտադրում»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ կրկին Բաքուն մեզ ինչ-որ բան է պարտադրում։ Կարծում եմ, որ Բաքուն մեր անհայտ կորած տղաներին փնտրելու համար ինչ-որ նախապայմաններ է դրել։ Դա պարզ է նաև ՀՀ վարչապետի այսօրվա ակնարկից, որը վերաբերում է միջավայր ձևավորելու դեպքում որոնողական աշխատանքների սկսմանը։
Այստեղ ևս պետք է վկայակոչեմ տխրահռչակ հայտարարությունը, որտեղ հստակ կետով կա պայմանավորվածություն գերիների վերադարձի, մարմինների վերադարձի և որոնողական աշխատանքների մասին։
Պաշտոնական Բաքուն, կարծում եմ, ցանկանում է նոր նախապայմաններ առաջ քաշել, որը, հույս ունեմ, չի դառնա իրականություն, և միջավայրի բարելավումը կդիտարկվի բացառապես զինված սադրանքների բացառման տրամաբանության մեջ»։