ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Եռաբլուրը ո՛չ վարչապետ, ո՛չ դավաճան գոռալու տեղ չէ․ արժանի եք իրար»․ Սրբուհի Գրիգորյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Եռաբլուրը ո՛չ վարչապետ, ո՛չ դավաճան գոռալու տեղ չէ․ արժանի եք իրար»․ Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եռաբլուրը խոնարհումի վայր է։ Սուրբ վայր։ Այնտեղ ո՛չ վարչապետ, ո՛չ դավաճան գոռալու տեղ չէ։ Գոռացիք մեկը, հակառակը գոռացող կգտնվի։ Այնպես որ, արժանի եք իրար։ Բավական է։ Մի շահարկեք Եռաբլուրը, որտեղ սպարապետի գլխավորությամբ ննջում են տղերքը... Խոնարհումս։ Ես վաղը կգամ։ Լռությամբ, խոնարհումով ու աղոթքով կգամ։
     Կգամ նաև հույսով, որ այս մղձավանջն ավարտվելու է, որ քաղաքականությունը մնալու է քաղաքական գործիչներին, լրագրությունը՝ լրագրողներին, գիտությունը՝ գիտնականներին, զինվորական գործը՝ զինվորներին, ուսուցչությունը՝ ուսուցիչներին, եկեղեցուն ծառայելը՝ քահանաներին․․․
     Սպարապետ, դեռ սպիտակ շուշաններ չեմ բերի, բայց հույս ունեմ, որ մի օր դրանցով այցի կգամ շիրմիդ...
     Խոնարհումս...»։

Новые фильмы

Новые Мультфильмы