ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հայտնի է մեր զոհերի պաշտոնական թիվը․․․այն մեծ է 3000-ից

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հայտնի է մեր զոհերի պաշտոնական թիվը․․․այն մեծ է 3000-ից


Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել պատերազմի ժամանակ զոհվածների 3248 մարմին: Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ այդմ, մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:
Մեզ հետ զրուցած անհայտ կորած զինվորների ծնողները դժգոհել էին, որ Հայաստանում ԴՆԹ հետազոտության միայն մեկ ապարատ կա, և ծնողները ստիպված են երկար սպասել հետազոտության արդյունքներին: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, թե Հայաստանն արդեն գնել է ԴՆԹ հետազոտության ևս մեկ սարք, որը պետք է առաջիկայում բերվի Հայաստան:
Մարինե Խառատյան

Новые фильмы

Новые Мультфильмы