НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
Լեյտենանտները հետ են մղել թշնամական գրոհները, կրակի տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսներին:
Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը, հակառակորդի գրոհները հետ մղելու ժամանակ ստացել հրազենային վիրավորումներ և լիարժեք կերով կատարել մարտական առաջադրանքը:
Լեյտենանտներ Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը, Տարոն Լևիկի Սաղաթելյանը և Արտաշես Անուշավանի Առաքելյանը բազմաթիվ մարտական դրվագներում հետ են մղել թշնամական գրոհները, թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ, կրակի տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին:
Կրտսեր սերժանտ Խաչատուր Մարատի Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ և հմտորեն ղեկավարել իր ջոկը:
Լեյտենանտ Սենեքերիմ Էդվարդի Էլբակյանը համառ մարտեր է վարել հակառակորդի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և զինտեխնիկա: Հոկտեմբերի 15-ին վիրավորվել է թշնամու հրետակոծության հետևանքով:
Հարավային ճակատային գծում ընթացող մարտերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կապիտան Արամայիս Արթուրի Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Գևորգի Մարտոյանը, Վոլոդյա Հարությունի Հարությունյանը: