НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
Վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը. Տիգրան Աբրահամյան

ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ գնալու է՝ կասկած չունեմ, բնականաբար մինչև հերթական ընտրություններ չի ձգի։
Նա գնալու է, եթե նույնիսկ հրապարակում հավաքված մարդիկ թողեն ու տուն գնան։
Դա իր պաշտոնավարման ժամկետը միգուցե քիչ թե շատ կավելացնի, բայց ավելին չի կարող։
Սխալ հաշվարկը կոշտ վայրէջք է ապահովելու, ինչի հետևանքները, կարծում եմ, որ իշխանության ներսում սկսել են գիտակցել։
Խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը, իսկ դրա հետևանքները մեր մաշկի վրա զգալու ենք բոլորս։
Չկողմնորոշվածներն ու այլոց հետ համեմատություններ անողները սա պետք է հաշվի առնեն»։