ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Արսեն Թորոսյանին ի՞նչը պահեց Փաշինյանի կողքին. նրան ակնարկներ են արել. «Հրապարակ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Արսեն Թորոսյանին ի՞նչը պահեց Փաշինյանի կողքին. նրան ակնարկներ են արել. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց և, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը տևական ժամանակ ուզում էր ազատվել Աղաջանյանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաև նրա խոսնակ Մանե Գևորգյանը։ Ինչ վերաբերում է Թորոսյանին պահելուն, որը հետպատերազմյան օրերին քննադատել է Փաշինյանին և առաջարկել է հեռանալ, պատմեցին, որ Փաշինյանն է ամեն գնով ցանկացել Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ։ Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատվել է, ձգտում է քիչ թե շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցությունը, և Թորոսյանին ակնարկել են կոմպրոմատների և առանց իշխանության ապրելու վտանգների մասին։ Իսկ Թորոսյանը մտավախություններ ունի, որ Փաշինյանի հրահանգով արած քայլերի արդյունքում մեծ թվով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացվի, և ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերևս նաև սա է պատճառը, որ համաձայնել է պաշտոնին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Новые фильмы

Новые Мультфильмы