ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ռուսաստանը չպետք է մարսի Արցախն ու Նախիջեւանը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ռուսաստանը չպետք է մարսի Արցախն ու Նախիջեւանը


ԱՄՆ-ից ու Եվրախորհրդարանից Արցախի խնդրի երկարատեւ լուծման ու կարգավիճակի որոշման ազդակներն ուժեղանում են, Ռուսաստանի հարցում կոշտ շեշտադրումների ֆոնին, անշուշտ ոչ միայն Արցախի հարցով: ԱՄՆ նոր վարչակազմը պատժամիջոցների մի քանի տարբերակներ է քննարկում, Գերմանիան սառեցրել է Հյուսիսային հոսք 2 գազատարի շինարարությունը, Պուտինի պալատի վերաբերյալ ֆիլմը եւ Նավալնու ձերբակալությունը ոչ միայն ներքին լուրջ խնդիրների դրսեւորում են, այլեւ կարող են առաջացնել նոր խնդիրներ:

Նույնը Թուրքիայի պարագայում է, Արցախի վերաբերյալ միջազգային արձագանքներում շարունակվում է Թուրքիայի մասնակցության ու դերի քննադատությունը: Ինչպես Սիրիայում ու Լիբիայում, այս պարագայում էլ Ռուսաստանն ու Թուրքիան ամուր կապակցվում են որպես միջազգային խնդրահարույց տանդեմ, կամ ինչպես ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելն է բնորոշել՝ մեծ հավասարման մասեր: Թուրքիան ու Ռուսաստանը, եւ հատկապես Պուտինն ու Էրդողանն առանձին այն ուժը չեն, ինչ տանդեմով, «հակաարեւմտյան քաղաքական կուրսի» շրջանակում: Դրա դրսեւորումն է Արցախյան պատերազմը՝ հայկական կանխորոշված պարտությամբ ու Հայաստանի մասնատման մոսկովյան սցենարի իրագործմամբ:
Հայաստանում քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակներում դեռեւս փորձեր են արվում տանդեմը «բաժանելու» ուղղությամբ, փորձելով գտնել շահերի ինչ որ հակադրություններ կամ պատճառաբանություններ, թե ինչու է այդպես, մի կողմ թողնելով Հայաստանի հարցում ռուս-թուրքական հարյուրամյա քաղաքականության խորքային, ընդհուպ քաղաքակրթական խնդիրները: Մի կողմ թողնելով այս փորձերի դրդապատճառները, որոնք անշուշտ տարբեր են, պետք է նշել, որ դրանք ոչ միայն հեռու են իրականությունից, այլեւ կործանարար են թե քաղաքական մտքի կաղապարվածության, թե այդ տանդեմի պարբերական զոհի ավանդույթը պահելու առումով:
Իրավիճակ, որն արդեն ձգվում է երկու հարյուրամյակ եւ հանգեցրել է հայկական բնակության պատմական արեալի 90 տոկոս կրճատման, որն ի վերջո ներկայացվում է ռուսական փրկչության տեսանկյունից: Ներկայում էլ, Արցախի մեծ մասի օտարումը թուրքերին եւ Հայաստանի համար խոցելի սահմանների գծագրումը ներկայացվում է որպես Հայաստանի եւ հայերի անվտանգության ապահովում. Նիկոլ Փաշինյանը դա ձեւակերպում է որպես «անվտանգության նոր համակարգի ստեղծում», իսկ «հայամետ» ռուսաստանյան շրջանակներն ու նրանց հարող շրջանակները Հայաստանում ասում են, թե այս անգամ էլ Ռուսաստանը փրկեց Հայաստանին:
Արցախի հետ հիմա կատարվում է նույնը, ինչ Նախիջեւանի հետ 100 տարի առաջ. 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը Ռուսաստանն ու Թուրքիան կիսեցին՝ մեծ մասը՝ Կարս, Արդահան, Սուրմալու-Արարատ, անցավ Թուրքիային, իսկ ռուսական մասում մնացած Հայաստանի կազմում գտնվող Նախիջեւանը նվիրաբերվեց «Ադրբեջանին»: Նշենք, որ այն ժամանակ արդեն գոյություն չուներ «Անտանտի դաշնակից» կառավարությունը, իշխանությունն անցել էր բոլշեւիկներին, որոնց զարմացած հայացքի տակ էլ մասնատվում էր Հայաստանի տարածքը: Ի դեպ, նման առատ նվերներից զարմացել էին նաեւ թուրքերը: Այն ժամանակ նույնպես հայտարարվեց, որ Ռուսաստանը «փրկել ու անվտանգության նոր համակարգ է ստեղծել» Հայաստանի ու հայերի համար:
1921-ի համաձայնությունները շարունակվում են: Կարգավիճակի պնդումներին ի պատասխան Մոսկվայում խոսում են «Ադրբեջանի կազմում» Արցախի մնացած մասի անորոշ ֆորմալացման մասին: Իսկ Մեղրիի «անվտանգության միջանցքը» կոչված է եւս մեկ անգամ Նախիջեւանը պահել թուրքերի վերահսկողության տակ, կանխելով դեպոպուլյացիայի միտումներն այդ ինքնավարությունում:
Ռուսաստանը չպետք է մարսի Նախիջեւանը, Արցախն ու Մեղրին: Հայաստանում նոր մարդիկ եւ ուժեր են պետք, Նիկոլ + 17 շրջանակներից դուրս, որոնք Հայաստանը պետք է հանեն մուրճի ու սալի հարյուրամյա քաղաքական ու քարոզչական մահաբեր ծուղակից: Իսկ Ռուսաստանն այս ամոթալի իրավիճակից կարող է դուրս գալ միայն 1921-ի հանցանքն ուղղելով:

Новые фильмы

Новые Мультфильмы