ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պարզաբանում. Իսկանդերով Շուշիին հարվածելու լուրերի մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պարզաբանում. Իսկանդերով Շուշիին հարվածելու լուրերի մասին


Շուշիի համար մարտերի թեժ օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին զեկուցվել է, որ վիճակը լավ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Արայիկ Հարությունյանը եկավ Շուշի՝ ծանոթանալու, թե ինչ է կատարվում Շուշիում։ Այդ ժամանակ ապաստարանում, ես էլ ներկա էի, Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակը անտանելի է, արդեն օրհասական պահ է ստեղծվել Շուշիի համար։ Ինքը լսեց, դրանից հետո հարցրեց, մի հատ գնդապետ կար, անունը չեմ իմանում, էդ գնդապետից հարցրեց՝ ո՞նց է վիճակը, նա ասաց՝ հոյակապ, լավ է։ Ես լավ բան չեմ տեսել, գիտեի, որ Քարինտակում ադրբեջանցիներ են, ճանապարհին ադրբեջանցիներ են։ Եթե էդքանը կար, էլ լավը ինչո՞ւմ էր կայանում։ Ես չեմ նկատել, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել ինչ է լինելու, ինքը հանդիպում ու ոգևորում էր մարդկանց։ Բայց էն, որ իրեն զեկուցվել է՝ վիճակը լավ է, այ սա հանցագործություն է»,- ասաց Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաև հարցին, որ Պաշտպանության բանակի կողմից այդ օրերին Իսկանդերով հարված է հասցվել Շուշիին։ «Երբ ուսումնասիրում ես Իսկանդերի հնարավորությունները, մինչև անգամ 9 բալանոց երկրաշարժ պիտի առաջանա, եթե Իսկանդերը կրակում են։ Դա չի եղել։ Եթե Իսկանդերը լիներ, Շուշիում պիտի շենք չմնար, որովհետև հին շենքեր են։ Իրենց ասելով՝ պետք է Շուշիի հինմնահատակ քանդված լիներ, բայց Շուշին կանգնած է»,- նշեց Սարգսյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы