ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։
Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդ-ով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։
Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։
Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաև թուրք-ադրբեջանական կապիտալը։

Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։
Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք թուրքերը չոքել են նաև մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։
Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»:

Новые фильмы

Новые Мультфильмы