ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Եթե դուք կամ Ձեր հարազատը մասնակցել է պատերազմին, ապա իմացեք

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Եթե դուք կամ Ձեր հարազատը մասնակցել է պատերազմին, ապա իմացեք


Իրավաբան.net-ը պարբերաբար հարցեր է ստանում 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի ժամանակ պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման վերաբերյալ։
Մեզ հետ զրույցում իրավաբան Վաչե Բաղդասարյանը հայտնեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է:
«Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան:

Новые фильмы

Новые Мультфильмы