ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ձիով քայլ. Իրանն ու Թուրքիան կճանաչե՞ն Արցախի անկախությունը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ձիով քայլ. Իրանն ու Թուրքիան կճանաչե՞ն Արցախի անկախությունը


Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի  մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Ստամբուլում, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում Իրանում: Զարիֆն ասել է, որ Իրանը սպասում է Թուրքիայի նախագահի այցին Թեհրան` հավելելով, որ Իրանը եւ Թուրքիան միշտ էլ միմյանց կողքին են եղել ծանր ժամանակներում:
Ինչ ծանր ժամանակների մասին է խոսքը: Արցախի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի հետեւանքով Իրանն իսկապես հայտնվել է ծանր իրավիճակում: Մոսկվան ու Անկարան նրան դուրս են թողել «կարգավորումից», որի արդյունքում նա կորցրել է ազդեցությունը շրջանում, եւ ավելին՝ եռակողմ հայտարարությունը պարզապես վասալային վիճակի մեջ է դնում Թեհրանին:

Իրանը ներկայում փորձեր է անում վերականգնելու իր ազդեցությունը, եւ դրա հնարավոր հարթակ է դիտարկում այսպես կոչված 6-ի պլատֆորմը, որը սակայն եռակողմ հայտարարության շարունակությունն է: Մոսկվան հուսալի գործընկեր չէ, ինչում Իրանը համոզվել է Սիրիայում եւ Ղարաբաղում: Իսկ իր դաշնակցին ցուցադրաբար ջախջախելու եւ նվաստացնելու Ռուսաստանի քաղաքականությունը հանել է բոլոր հարցերը: Մնում է Թուրքիան, որը Մոսկվային իրեն ծառայեցնելու մեծ փորձ ու հաջողություններ ունի:
Թուրքիան է՞լ է ծանր իրավիճակում: Ռուս եւ նրանց երկրորդող հայ փորձագետները պնդում են, որ Թուրքիան Ղարաբաղում չի ստացել այն, ինչ ակնկալում էր: Ի՞նչ էր ակնկալում եւ ինչ չի ստացել Թուրքիան, նկատի առնելով, որ Անկարան ռազմական ներկայություն է հաստատել Աղդամի ռուս-թուրքական կենտրոնի եւ երեք ավիաբազաների տեսքով, որոնք վերահսկողություն են սահմանում թե Հայաստանի ու Ադրբեջանի, թե Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ, բացի այդ՝ Մոսկվայի բարձր հովանավորությամբ ստանում է նաեւ «Մեղրիի միջանցքը»:
Այլ ակնկալիքներ է՞լ է ունեցել Անկարան, օրինակ՝ ռուս խաղաղապահների մասով: Հնարավոր է՝ փորձագետների այդ պնդումները կապված են հակառակ իրողությունների հետ՝ ավելի շուտ թուրքերը զարմացել են Մոսկվայի նման առատ նվերներից, այդ թվում՝ Շուշին ու Հադրութը, որը կարող էր Պուտինի սեպարատ համաձայնությունը լինել Ալիեւի հետ: Նման կերպ թուրքերը զարմացել էին 1921 թ., երբ Հայաստանի տարածքները Մոսկվան նվիրում էր իրենց:
Հնարավոր է՝ ռուս խաղաղապահների հարցն իսկապես կարեւոր է թուրքերի համար: Մյուս կողմից, դրանց մուտքը Ղարաբաղ անհնար էր առանց հայերի պարտության եւ Շուշի-Բերձոր գծով ռազմական գործողությունների դադարի: Եվ այս պարագային առաջանում է հարցը՝ ում էր ձեռնտու հայերի պարտությունն այդ ծավալով կորուստներով, այսպես կոչված Ադրբեջանի համար մրցակցությունում: Եվ արդյոք Բաքվի պարտությունը չէր հանգեցնի ռուսների դուրս մղմանը շրջանից:
Այս առումով, իսկապես ծանր ժամանակներ են բոլորի համար, եւ այդ հանգամանքը գնալով խորանալու է: Կաղապարված ու կենցաղային պրիմիտիվ պատկերացումներին հակված հայկական «քաղաքական մտքին» հասու չեն քաղաքական զարգացումների տրամաբանությունը եւ պատճառա-հետեւանքային կապը, ինչը պարբերաբար հանգեցնում է տեղահանությունների ու տարածքային կորուստների: Այլապես, այսպես կոչված Ադրբեջանի վերաձեւման գործընթացում հայերը սուբյեկտ կլինեին, ոչ թե օբյեկտ, որի հաշվին Մոսկվան պահում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ծանր ժամանակները մեղմելու եւ ապագայի անխուսափելի ցնցումները նվազագույնի հասցնելու համար Իրանը եւ Թուրքիան կարող են ձիով քայլ անել՝ ճանաչել Արցախի անկախությունը: Ծա՞նր է, հետո ավելի ծանր է լինելու բոլորի համար:

Новые фильмы

Новые Мультфильмы