ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մի շարք մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մի շարք մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ


Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի  լեռնային գոտիներում, Գեղարքունիքում  սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։Երևանում փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝  թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ: Օդի ջերմաստիճանը  փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Новые фильмы

Новые Мультфильмы