ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Եթե Ռուսաստանը բախում է ցանկանում, մենք պատրաստ ենք». Սթոլթենբերգ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Եթե Ռուսաստանը բախում է ցանկանում, մենք պատրաստ ենք». Սթոլթենբերգ


Եթե Ռուսաստանը բախում է ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների հետ, ապա դաշինքում դրան պատրաստ են։ Եթե Ռուսաստանը ցանկանում է համագործակցել, ապա ՆԱՏՕ-ում ուրախ կլինեն։ Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Ես զգում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությունը. եթե նրանք բախում են ցանկանում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք ցանկանում են համագործակցել, մենք ուրախ կլինենք»,- նշել է Սթոլթենբերգը։ Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր անդամներին։ «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի, կայունության վրա»,- կարծում է նա: «Բայց մենք նաև պետք է խոսենք Ռուսաստանի հետ։ Զսպման և երկխոսության միջև հակասություն չկա։ Նույնիսկ եթե մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավը լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապերն ու հարաբերությունները։ Նրանք մեր հարևաններն են, կան շահեր, պետք է խուսափել պատահարներից՝ հատկապես սահմաններին։ Որպես նորվեգացի քաղաքական գործիչ՝ ես Ռուսաստանի հետ աշխատելու մեծ փորձ ունեմ և գիտեմ, որ դա հնարավոր է»։

Новые фильмы

Новые Мультфильмы