ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Փաշինյանն իր անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի. «Իսկանդեր»-ի կոնստրուկտոր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Փաշինյանն իր անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի. «Իսկանդեր»-ի կոնստրուկտոր


«Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Комсомольская правда»-ի հետ զրույվում «դիլետանտ» է անվանել Նիկոլ Փաշինյանին:

«Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար։

Նրա ասածը «80-ականների զենքի» մասին արդեն դիլետանտության նշան է։ Ի՞նչ «80-ականների զենքի» մասին է խոսքը, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը «Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ․-ի վերջին:

Գիտե՞ք նաև ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասած, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել։ Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի։ Այո-այո։ «Լիկբեզ» է հարկավոր»,-հավելել է նա:

Новые фильмы

Новые Мультфильмы