ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ով է ստիպում վարչապետին․ Ճնշումը մեծանում է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ով է ստիպում վարչապետին․ Ճնշումը մեծանում է



Lragir.am-ը գրում է.
Չնայած մեծ ճնշմանը, այդ թվում՝ բանակի ղեկավարության կողմից, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Համառության պատճառները, որը կարելի էր ավելի լավ նպատակներով կիրառել, կարող են տարբեր լինել, բայց միջազգային արձագանքը վկայում է, որ բանը միայն Փաշինյանի անձը չէ։
 
Երեկ Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որում քննարկվել է «Ղարաբաղի հարցը», Ալիեւը մամուլի մեծ ասուլիս է հրավիրել՝ խոսելով բացառապես Հայաստանի մասին, Թուրքիայի գրեթե բոլոր պաշտոնյաները խոսել են «Հայաստանում հեղաշրջման» մասին, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի ճեպազրույցում հարցերից երկուսը վերաբերում էին Հայաստանին։
 
Ակնհայտ է, որ հիմա Հայաստանում որոշվում է ոչ թե իշխանության, այլ ապագայի հարցը ու ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի։ Աշխարհում փոխվում է զարգացման պարադիգմը, եւ Արարատը, ինչպես Նոյի ժամանակ, իրադարձությունների կենտրոնում է։ Ինչպե՞ս են Հայաստանում պատկերացնում նոր պարադիգմը։ Գիտակցվու՞մ է պատասխանատվության մասշտաբը։ Հայաստանը փորձու՞մ է դուրս պրծնել ռուս-թուրքական պարադիգմից եւ նորից բարձրանալ Արարատ։
 
Փաշինյանի դեմ հրապարակում հանդես եկողներն ասում են, որ նա որոշակի պարտավորություններ ունի արտաքին ուժերի առաջ, որոնք ամեն կերպ հետ են պահում նրան հրաժարականից, որ շարունակի քաղաքականությունը՝ ի վնաս Հայաստանի ազգային շահերի։
Իրո՞ք Փաշինյանը հրաժարական չի տալիս, որ մինչեւ վերջ կատարի եռակողմ համաձայնագրի իր պարտավորությունները Ռուսաստանի ու թուրքերի առաջ։ Թե՞ նա հրաժարական չի տալիս, որ թույլ չտա ուրիշներին անել դա։ Պետք է նշել, որ նրա ընդդիմախոսները հայտարարել են եռակողմ հայտարարությանն իրենց հավատարմությունը։
Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունն անմիջապես հեղաշրջման փորձ որակեց։ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ ոչ մի չափանիշով հեղաշրջում չի եղել։ Ինչու՞ Փաշինյանը որոշեց սրել իրավիճակը։ Դա պայմանավորված է նրա ավելորդ զգայականությա՞մբ, թե՞ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պետք է դրսից նախաձեռնված գործողություններ տեղի ունենային։
Նիկոլ Փաշինյանը պետք է պարզ բացատրի, թե ինչու հրաժարական չի տալիս, ինչ արտաքին ու ներքին սպառնալիքներ է տեսնում։ Նա ժամանակին խորհրդարանում չի պատասխանել Տարոն Սիմոնյանի հարցին՝ արդյոք նոյեմբերի 9-ի համաձայնությունը սպառնալիքի ու վախի տակ է ստորագրել։ Եվ հիմա Փաշինյանը չի ասում՝ արդյոք արտաքին ճնշում կա իր վրա։
«Ռուսաստանի հետ բանակի բարեփոխման» քաղաքականությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանագրերի հնարավոր ստորագրումը, Մինսկի խմբից, Արցախի խնդրից հեռավորություն պահելը Փաշինյանի անձնական նախաձեռնությո՞ւնն են։
«Փաշինյանը թույլ չի տալիս ԱԳՆ-ին արձագանքել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի հարցով։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ պետական հեղաշրջման փորձի մասին հայտարարությանը պետք է պատասխաներ ՀՀ ԱԳՆ-ն, անգամ տեքստն էր կազմվել, բայց Փաշինյանը փետրվարի 25-ին արգելել է տարածել այն», – գրում է հայկական թերթերից մեկը։

Новые фильмы

Новые Мультфильмы