ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հակահայ պայմանագրի հիշատակումը ցնցում է Ռուսաստանն ու Թուրքիան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հակահայ պայմանագրի հիշատակումը ցնցում է Ռուսաստանն ու Թուրքիան


Կիրակի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը, որի ժամանակ բարձրացվել է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի օրինականության հարցը։ Հանրահավաքից հետո ակցիայի մի քանի հարյուր մասնակիցներ կազմակերպել են ջահերով երթ, որը ռուսական ԶԼՄ-ների կողմից որակվեց որպես «արմատականների երթ» և միանգամից տեղադրվեց լրատվամիջոցների առաջին էջերում։ Այսպիսի ուշադրությունը խոսում է մեծ անհանգստության մասին։

1921 թվականի պայմանագրի գործողության ժամկետը լրանում է, եւ այս հարցը ամենաակտուալ օրակարգն է Հայաստանում, չնայած ներքաղաքական դիմակայության հիմնական դերակատարները փորձում են առաջ բերել այլ օրակարգեր։ Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում չկա հների և նորերի դիմակայություն, այժմ կա միայն մեկ բաժանարար գիծ․ ազգային ինքնիշխան պետության կառուցում կամ ռուս-թուրքական ենթամանդատային տարածք։

Ռուսներին ու թուրքերին հաջողվել է մինչ օրս հայկական քաղաքական դասին պահել երկրորդ տարբերակի շրջանակներում․ հրապարակներ դուրս եկածները խոսում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրության մասին, մերժելով ցանկացած այլընտրանք, իսկ զլմներն ու «գիտնականները» ծաղրում էին նրանց, ովքեր խոսում էին պայմանագրի մասին, պնդելով, որ անլուրջ է խոսել 100 ամյա պայմանագրի մասին, որը բոլորը վաղուց մոռացել են։


Պարզվում է, չեն մոռացել, հայտնվել են մարդիկ, ովքեր խոսում են այլընտրանքի մասին, իսկ մարտի 16-ի շեմին պայմանագրի կողմերի ցնցումները մատնում են իրավիճակի լրջությունը։
Մոսկվան և Անկարան փորձում են անել ամեն ինչ Հայաստանը թուլացնելու համար, հրահրելով ներքին անկայունություն։ Սակայն նույնիսկ 2020 թվականի արյունալի պատերազմը ոչինչ չի փոխել․ պատերազմի արդյունքները չեն ճանաչվել։ Մոսկվան խոստովանում է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք որոշվի Հայաստանի և Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, այսինքն ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայությամբ։ Իսկ դա նշանակում է ոչ ռուս-թուրքական պայմանագրի հիման վրա։
Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են հնարավորինս արագ ամրապնդել պատերազմի արդյունքները և պառակտել Հայաստանը, հասցնելով քաղաքական դեֆոլտի։ Սա կյանքի ու մահու հարց է Ռուսաստանի և Թուրքիայի համար, և սա Հայաստանում սկսում են գիտակցել։

Новые фильмы

Новые Мультфильмы