ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչն այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Թբիլիսի և Վրաստանի քաղաքական ուժերին փոխզիջման կոչ արել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչն այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Թբիլիսի և Վրաստանի քաղաքական ուժերին փոխզիջման կոչ արել


Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը, որն այսօր ժամանել է Թբիլիսի, Վրաստանի քաղաքական կուսակցություններին կոչ է արել փոխզիջումների միջոցով հասնել երկրում ճգնաժամի լուծմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա եկել է փոխզիջումների ժամանակը։ Փոխզիջումը չի նշանակում թուլություն։ Դա շատ կարևոր է։ Փոխզիջումը ցույց է տալիս, որ Վրաստանում ժողովրդավարությունն աշխատում է, և դա եվրոպական ճանապարհ է»,- ասել է դիվանագետը։
Դանիելսոնը մարտի 29-ից կսկսի հանդիպումներ անցկացնել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Այս ամսվա ընթացքում սա Դանիելսոնի արդեն երկրորդ այցն է Վրաստան․ ավելի վաղ նա Վրաստան էր այցելել մարտի 12-19-ը: Դիվանագետն առանձին բանակցություններ էր վարել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։
Վրաստանում արդեն հինգ ամիս է՝ շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով քվեարկության արդյունքները կեղծելու համար։ Մինչ այժմ իշխանության ընդդիմախոսների մեծ մասը հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում։ Իրավիճակը սրվել է փետրվարի 23-ին, երբ ոստիկանությունը ձերբակալել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային։ Ընդ որում, քաղաքական գործչի ձերբակալությունից հետո հրաժարական է տվել վարչապետ Գեորգի Գախարիան:
Փետրվարի 23-ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպում։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Մելիային և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։


Новые фильмы

Новые Мультфильмы