ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէր, այլ նոր ցեղասպան ծրագիր. Արա Այվազյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէր, այլ նոր ցեղասպան ծրագիր. Արա Այվազյան


Մենք տարիներ շարունակ խոսում էինք մեր պատմության և դառն անցյալի մասին, ագրեսիայի հետևանքով մարդիկ տեսան՝ իրականում ինչ է կատարվում, և սա ուղղակիորեն հակամարտություն չէր, այլ ցեղասպան ծրագիր: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:


«Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի շատ պարզ իրողություն, որը մենք ի սկզբանե ասում էինք, բայց տարիների ընթացքում տարբեր պատճառներով այդ թեզը մոռացության մատնվեց, բայց այս ագրեսիայի արդյունքում կարծում եմ՝ պարզ հստակեցում է տեղի ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէր Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա մի այլ նոր ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին էր»,- ասաց Արա Այվազյանը:
Արտաքին գործերի նախարարը նաև նշեց՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ մոտեցումներին ականատես են լինում միջազգային կառույցները և երկրները, գնալով նրանց համար պետք է ակնհայտ դառնա՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:


«Տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է ոչնչացվում մեր մշակույթը, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները։ Գնալով ավելի է հասունանում այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ գնալով այս իրականությունը կամրագրվի միջազգային հանրության մոտ»,- նշեց նա:

Новые фильмы

Новые Мультфильмы