ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Զինվորներին կտրվի մթության մեջ տեսնելու հնարավորություն. Microsoft-ի և Պենտագոնի միջև մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Զինվորներին կտրվի մթության մեջ տեսնելու հնարավորություն. Microsoft-ի և Պենտագոնի միջև մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել



Microsoft ընկերությունն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պայմանագիր է ստացել ռազմական ուժերի համար նորարական սարքեր մատակարարելու համար: 

Այս մասին հայտնել է PEO soldier-ը, որը պատասխանատու է բանակի համար սարքավորումներ գնելու համար: 

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայմանագիրը, որով ընկերությունը պարտավորվում է 10 տարվա ընթացքում ամերիկյան բանակին մատակարարել 120 հազար սարք, գնահատվում է շուրջ 21,9 միլիարդ դոլար:  

Նշենք՝ ընկերության մշակած IVAS (Intergrated Visual Augmentation System) հաջորդ սերնդի համակարգի շնորհիվ զինվորներին կտրվի մթության մեջ տեսնելու հնարավորություն:

Համակարգը հագեցած է նաև մի շարք այլ նորարարական տեխնոլոգիաներով: Մասնավորապես,  գիշերային, ջերմային և այլ սենսորները զինվորներին կօգնեն առավելապես տեղեկացված լինել իրավիճակից, գտնվելու վայրից և հավանական վտանգներից: