ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա. shamshyan.com

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա. shamshyan.com



Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը  տեղեկությունը փոխանցել է  ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է  դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ  Շահեն Միսկարյանը:  Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել:  Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Новые фильмы

Новые Мультфильмы