ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են վկայում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը. ՊԵԿ նախագահ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են վկայում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը. ՊԵԿ նախագահ



Համավարակով պայմանավորված՝ տնտեսական  կանխատեսումները և սպասումները շատ անորոշ են, անկանխատեսելի։ Դրա համար պետք է սպասել և նոր միայն  գնահատականներ տալ։ Կլինի երկնիշ, թե ոչ, ժամանակը ցույց կտա:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյո՞ք Հովհանիսյանը համակարծիք է, թե տնտեսությունը վերականգնվում է, վերջինս պատասխանեց. «Այդ ամենը գնահատելու համար պետք է հետևել վիճակագրական տվյալներին: Առկա տնտեսական ցուցանիշները ու վիճակագրական տվյալները՝  թե՛ առևտրաշրջանառության ծավալները, թե՛ հավաքագրված հարկերը, և ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծությունը փաստում են, որ տնտեսությունը հստակ  վերականգնվում է, քանի որ դրա մասին են վկայում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»:
Խոսելով վերջին շրջանում քննարկվող այն հարցի մասին, թե վերջինիս հայրը շատ ակտիվ ներգրավված է եղել Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի կազմակերպման, քաղաքացիներին հավաքելու գործում՝ Հովհաննիսյանն արձագանքեց, որ իր ընտանիքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և չի էլ զբաղվում:

«Հայրս համայնքի ղեկավար է՝ 2008 թվականից սկսած, անկուսակցական է, սա կարևորեք, նա որևէ քարոզարշավի, այցի համայնքից դուրս երբեք չի ներգրավվել: Բնակիչներին որևէ մեկը հանդիպման վայր չի ուղղորդել։ Բնակիչներն իմացել են, որ երկրի վարչապետը գնալու է իրենց համայնք և մեծ ուրախությամբ ներկա են գտնվել»,-ասաց նա:
Տնտեսական ստվերումների մասին խոսելով՝ Հովհաննիսյանը նշեց, որ դեռ վաղ է այս մասով գնահատականներ տալ, քանի որ ստվերը կա և միշտ լինելու է, իսկ թե քանի տոկոս է ստվերը կազմում, վերջինս նշեց, որ դեռ գնահատում են, և աշխատանքներն ընթացքի մեջ են:

Новые фильмы

Новые Мультфильмы