ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Անգելա Մերկելի «ապտակը» Էրդողանին: « Ես չեմ տեսնում Թուրքիայի համար նախադրյալներ, քանի որ…» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Անգելա Մերկելի «ապտակը» Էրդողանին: « Ես չեմ տեսնում Թուրքիայի համար նախադրյալներ, քանի որ…» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Այս մասին Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Կանցլերը վատատեսական գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ չի կարծում, թե այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ: «Ես չեմ տեսնում Թուրքիայի նախադրյալներ ԵՄ անդամ դառնալու համար: Բայց ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Անգելա Մերկելը: 

Վերջինս Թուրքիայի հասցեին դրվատանքի խոսքեր է ասել սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար:

«Թուրքիան այս հարցում լավ գործեր է կատարել, և մենք էլ, որպես Եվրոպա, օգնել ենք նրան: Եվս երեք մլրդ եվրո փոխանցում կկատավի այդ նպատակով»,- ասել է Գերմանիայի առաջնորդը՝ ավելացնելով, որ ինքը կողմ է Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած միգրացիոն համաձայնագրի գործողության շարունակականությանը:

Մերկելը նաև անդրադարձել է Կիպրոսի խնդրով թուրք-հունական հարաբերությունների վերջին լարվածությանը՝ նշելով, որ դեռ հույսը չի կորցրել կողմերի համաձայնության հասնելու հարցում: