ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Բաքուն բացեց խաղաքարտերը. «հաղթանակը» ապահովել է Մոսկվան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Բաքուն բացեց խաղաքարտերը. «հաղթանակը» ապահովել է Մոսկվան


Վերջին օրերի հիստերիան մոսկովյան ու Բաքվի զլմ-ներում, որոնց առիթը ԵԽ նախագահ Միշելի այցն էր Երեւան՝ «Արեւմուտքի դավադրության» ֆոնով, ուշադրության է արժանի նաեւ նոր բացահայտումներով: Ավելի ճիշտ, դրանք հաստատում են նախկինում արված պնդումները, հատկապես Ալիեւի Մոսկվա այցից հետո, որտեղ հայտարարվեց Հայաստանի հարցում Մոսկվա-Բաքու լիակատար համաձայնության մասին:

Չկա Լեռնային Ղարաբաղ՝ «Ադրբեջանի» տնտեսական գոտեվորման մասին Ալիեւի հրամանագրից հետո, նշանակում է՝ չկա նաեւ կարգավիճակի հարց, Եռակողմ հայտարարությունը, կամ կապիտուլյացիայի մասին ակտը, այդ թվում սահմանազատման պարտավորություններով, Հայաստանին պարտադրվել է Նիկոլ Փաշինյանի վրա այլ ճնշումներ գործադրելու միջոցով, պատերազմը կարող էր շարունակվել, բայց Ալիեւը չէր ցանկանում նոր զոհեր, Ռուսաստանը չի համաձայնվի մավրի վիճակին եւ թույլ չի տա Արեւմուտքին պոկել Հայաստանը, Հայաստանն Արեւմուտքին անցնելու դեպքում Ալիեւը կկորցնի ամեն ինչ՝ մասնավորապես այս թեզերն են ընկած քարոզչական նոր արշավի հիմքում:

Բաքուն լիովին բացել է խաղաքարտերը, իսկ մամուլը հեղեղած ամենօրյա հիստերիկ հռետորաբանությունն ամենեւին նման չէ հաղթող կողմի կեցվածքի: Դա բնական է՝ «հաղթանակը» սկուտեղի վրա Մոսկվան նվիրել է Բաքվին, այստեղից էլ՝ ամենօրյա հղումները Ռուսաստանի հետ համաձայնություններին, որպես հայկական կապիտուլյացիայի երաշխավորի: Իր հերթին, այդ նյարդայնությունը գալիս է նրանից, որ ամեն ինչ կախված է մազից՝ Երեւանի ստորագրությունից, որի դեպքում միայն կարող է լեգիտիմացվել «կապիտուլյացիայի ակտը»:

Ի՞նչ են մտադիր դրան հակադրել «իշխանական հարսանիքների սեզոնը» բացած իշխող խումբն ու դրան պառլամենտում օր ու արեւ չտալու խոստում տված ընդդիմությունը: Խորհրդարանը վերածելու են հայկական դիմադրության կենտրոնի՞, թե նախորդ ամիսների անմակարդակ «բանավեճերն ինստիտուցիոնալացնելու» հարթակի: Կա՞ն դիմադրության գաղափարաբանության ու մեխանիզմների նվազագույն պատկերացումներ: