ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է». Շարմազանով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է». Շարմազանով


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դասական առումով իշխանություն չկա, եթե իշխանություն ունենայինք՝ պատերազմն անհամեմատ ավելի շուտ կդադարեցվեր, կլուծեին գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին տա, որ Սև լիճ ներխուժեին ադրբեջանցիները, կպաշտպանեին մեր պետական ու ազգային շահը, նախընտրական շրջանում կխոսեին արժանապատիվ խաղաղության հասնելու ռազմավարական-ծրագրային թեզերի մասին, այլ ոչ թե մուրճն աջ ու ձախ կթափահարեին:
Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Ցավով եմ ասում, բայց այսօրվա կառավարություն կոչվածն ի զորու չէ ազգային խնդիրները լուծելու և ըստ էության ոչինչ չի անում։
Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է։
Եվ կորցնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»։
Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։
Բազմիցս նշել եմ՝ չի կարելի Խորհրդային Ադրբեջանի քարտեզները հիմք ընդունելով՝ իրականացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը նույնիսկ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Այս փաստը մոռացության է տրվել կապիտուլյացիա կնքած ռեժիմի կողմից։
Կամ ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, այսինքն՝ ո՞րն է մեր շահը, ի՞նչ թուրքն ուզում է՝ մենք անում ենք, բա մեր ազգային շահը ո՞րն է։
Միայն թե չասեք՝ ժողովուրդը ձայն է տվել։
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները»: