ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «2017-ին Արմեն Աշոտյանը գտնվում էր Բաքվում, արդյո՞ք առկա է ռիսկ, որ նա հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ». Արուսյակ Ջուլհակյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«2017-ին Արմեն Աշոտյանը գտնվում էր Բաքվում, արդյո՞ք առկա է ռիսկ, որ նա հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ». Արուսյակ Ջուլհակյան


«Քիչ առաջ էստեղ հնչեց ակնարկ, որից կարելի է եզրակացնել, որ ցանկացած մարդ, որը երբևէ եղել է Թուրքիայում, անկախ այցի նպատակից, կարող է կասկածվել որպես գործակալ: Հիշեցի, որ 2017-ի սեպտեմբերին ՀՀԿ փոխնագխագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթի շրջանակներում գտնվում էր Բաքվում: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այստեղ նույնպես հնարավոր է ռիսկի առկայություն, որ նա, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ»,- դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ հարցրեց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը: Ռուբինյանն արձագանքեց. «Տիկին Մկրտչյանը նոր պատգամավոր է, առաջարկում եմ ներողամիտ վերաբերվել իր հայտարարություններին»:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, հայտարարել էր. «Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռ. Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում ու դրա վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել: Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել էր մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքի լրտես, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը տեսականորեն կարող է պարունակել նաև այս ԱԺ-ն»:

Новые фильмы

Новые Мультфильмы