ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Երևան Սիթիի» մոտ հնչել են կրակոցներ․ «Զազոյին», «Զոզոյին» և «Զիզիին» բերման են ենթարկել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Երևան Սիթիի» մոտ հնչել են կրակոցներ․ «Զազոյին», «Զոզոյին» և «Զիզիին» բերման են ենթարկել


Երեկ՝ օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով՝ նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով՝ Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս-ին, 59-ամյա Եփրեմ Ն-ին և 32-ամյա Հովհաննես Ն-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ՝ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: